Ռուսաստանի հարավում ավիացիոն ստորաբաժանումները վարժանքներ են արել

Փետրվարի 15–ին Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ 4–րդ առանձին բանակի օդաչուները Սու-30ՍՄ կործանիչներով ու Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներով խոցել են պայմանական հակառակորդի թիրախները։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների ընթացքում Սու–34–երը, կիրառելով Պ50Տ ավիառումբեր և չկառավարվող 122 մմ հրթիռներ, պայմանական հակառակորդի դիրքերին հարվածել են 600 մետրից ոչ պակաս բարձրությունից, իսկ Սու–30 կործանիչները, բացի կրակային աջակցությունից, նաև ռադիոէլեկտրոնային աջակցություն են ցուցաբերել։

Վարժանքներին ներգրավվել են 20 միավորից ավել ավիատեխնիկա։

Սու-34 ճակատային ռմբակոծիչ
Սու-34 ճակատային ռմբակոծիչ

ՌԴ Հարավային ռազմական շրջանը տեղակայված է Ռուսաստանի հարավային և կովկասյան տարածքներում։ Ռազմական շրջանի կազմի մեջ են նաև Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված 102–րդ, 7–րդ և 4–րդ ռազմաբազաները, Սևծովյան նավատորմն ու Կասպյան նավատորմիղը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *