Ռուսաստանն ու Իրանը ռազմածովային զորավարժություն կանեն

Ռուսաստանն ու Իրանը Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային զորավարժություն կանցկացնեն։ Զորավարժության հայտարարվող նպատակը օվկիանոսի նշված հատվածի անվտանգության ապահովումն է։

Այս մասին հայտնել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Զորավարժությանը մասնակցելու են նաև Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։ Թեև իրանցի պաշտոնյան զորավարժության ժամկետներ չի նշել, սակայն ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպանը հայտնել էր, որ փետրվարի կեսին պլանավորվում է անցկացնել համատեղ ռազմածովային զորավարժություն։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 15–ին, ռուսական Սևծովյան նավատորմի նավախումբը մտել է Արաբական ծով, որտեղ մասնակցում է միջազգային «Աման-2021» ծովային խոշոր զորավարժությանը։ «Աման-2021» զորավարժությունը կազմակերպել է Պակիստանը, որին մասնակցում են 45 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *