ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը վարժանքներ են անցկացրել Միջերկրական ծովում

2021 թ. փետրվարի 12-ին ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի օպերատիվ մշտական երկրորդ խմբի (SNMG2) անդամ երկրներ Իսպանիան, Հունաստանը և Թուրքիան անցումային վարժանքներ են անցկացրել Միջերկրական ծովի արևելքում:

Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ՊՆ թվիթերյան էջից:

Վարժանքներին ներգրավված են եղել իսպանական ESPS Cristobal Colon, հունական HS Kountouriotis և թուրքական TCG Gaziantep և TCG Salihreis ռազմանավերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Սև ծովում երկկողմանի վարժանքներ էին անցկացվել Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մասնակցությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *