Թուրքիան և Ադրբեջանը համաձայնել են ամենամյա զորավարժություն անցկացնել

Թուրքիան և Ադրբեջանը հաստատել են համաձայնագիրը, որով նախատեսվում է երկու երկրների զինված ուժերի միջև ամենամյա զորավարժություններ անցկացնել։

Համապատասխան որոշումը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից,  ինչից հետո համաձայնագիրը մտել է ուժի մեջ, տեղեկացնում է թուրքական Պաշտոնաթերթը։

Այս որոշմամբ սահմանվել են այն կետերն ու պահանջները, որոնք երկու երկրները ստանձնել են՝ զորավարժություններն անցկացնելու համար։

Թուրք զինծառայողները զորավարժության ժամանակ

Թուրք զինծառայողները զորավարժության ժամանակ

Ըստ այդմ, զորավարժությունները մեկ տարի անցկացվելու են մի երկրում, հաջորդ տարի՝ մյուս երկրում և այդպես շարունակ։

Ընդունող երկիրն իր վրա է վերցնելու զորավարժության հետ կապված բոլոր ծախսերը։

Զորավարժությունները փակ են լինելու լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, իսկ լուսանկարելն ու տեսագրելը խստիվ արգելվելու է։

Զորավարժությունների անցկացման հստակ ամսաթվերի, դրանց բնույթի և մասշտաբների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *