ՆԱՏՕ-ի դաշնակցային զինված ուժերի հրամանատարը Թուրքիայում էր

ՆԱՏՕ-ի դաշնակցային զինված ուժերի (SACEUR) հրամանատար, բանակի գեներալ Ֆիլիփ Բրիդլավը պաշտոնական այց է կատարել Թուրքիա։

Հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի գեներալն այցելել է Անկարայում գտնվող Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ բարձրաստիճան հյուրին ընդունել է Թուրքիայի ԳՇՊ Նեջդեթ Օզելը։

Հուլիսի 11-ին Բրիդլավն այցելել է Ադանայից շուրջ 8 կմ հեռավորության վրա «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազա, որտեղ հարցազրույց է ունեցել լրագրողների հետ։

Ֆիլիփ Բրիդլավ

Ֆիլիփ Բրիդլավ

Բացի այդ, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը հանդիպել է նաև «Ինջիրլիքում» տեղակայված «Փեթրիոթ» (Patriot) ՀՕՊ մարտկոցներում ծառայություն կրող հոլանդացի զինծառայողներին։

Ամերիկացի գեներալն այցելել է նաև Մարաշ, որտեղ նույնպես տեղակայված են ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային տրամադրած «Փեթրիոթ» կայանները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *