Զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից. տուժածներ չկան

Հուլիսի 11-ին Գյումրի զինվորական կոմիսարիատից Երևան զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը թեթև վթարի է ենթարկվել։

Ավտոբուսն ընթացքի ժամանակ դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ։

տարբերանշան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը և հավելեց, որ թեթև պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ ավտոբուսը չի վնասվել։

«Ավտոբուսը թեթև պատահարից հետո ճանապարհ է վերադարձել և շարունակել ընթացքը՝ զորակոչիկներին անվնաս տեղ հասցնելով»,-նշեց Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *