Թուրքիան և ԱՄՆ-ն ռազմածովային վարժանքներ են անցկացրել Սև ծովում

Այսօր՝ փետրվարի 10-ին, Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը վարժանքներ են ունեցել Սև ծովում։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ պաշտոնական կայքը։

Ծովային վարժանքներին մասնակցել են թուրքական TCG Turgutreis եւ TCG Oruçreis ֆրեգատները, ամերիկյան USS Porter եւ USS Donald Cook հածանավերը, ինչպես նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 և ամերիկյան ծովային պարեկային մեկ ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիան ռազմածովային զորավարժություն էր անցկացրել 2020 թ․ հուլիսի 20-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *