Օրվա ամփոփում. 95 զոհ Ադրբեջանի բանակում՝ 2011թ.-ին: ՀԱՊԿ-ն մտածում է խաղաղապահներ ունենալու մասին

Ադրբեջանում գործող «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011թ. այդ երկրի բանակը տվել է 95 զոհ և 101 վիրավոր: ՀԱՊԿ անդամ-երկրները դեմ կարտահայտվեն ՀՀՊ համակարգերի միակողմանի տեղակայմանն իրենց տարածքներում: Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը:  Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է հակահրթիռային համակարգի՝ փոքր հեռահարության հակահրթիռը: ՀԱՊԿ ներկայացուցիչները խոսում են կազմակերպության՝ խաղաղապահ հավաքական ուժերի ձևավորման անհրաժեշտության մասին: ԱՄՆ ՊՆ-ն անդրադառնում է Իրանի կողմից ատոմային ռումբի՝ հավանական ստեղծման կասեցմանը:

Ադրբեջանական բանակն անցնող տարվա ընթացքում 95 զոհ և 101 վիրավոր է տվել, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 81 դեպք, գրանցվել է ոչ մարտական պայմաններում: Միլազի հաղորդմամբ՝  95 զոհից 14-ը՝ մարտական կորուստներն են, իսկ մնացած 81-ը՝ ոչ մարտական պայմաններում մահացածներն են: 9-ը մարդ մահացել է անհայտ պատճառներից,  16-ը՝ դժբախտ պատահարից(էլեկտրահարում, ձնահոսք, գազային թունավորում, կայծակնահարում և այլն), 12-ը՝ հիվանդությունից կամ թունավորումից, 16-ը՝ մեկը մյուսի դեմ զենք օգտագործելուց, 12-ը՝ ինքնասպան է եղել, 1-ը՝ գործնական միջոցառումներից:

  • ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկում երրորդ երկրի ռազմաբազաներ կարող են տեղակայվել միայն կազմակերպության բոլոր անդամ-պետությունների համաձայնության դեպքում: Այս մասին նշվում է այսօր Մոսկվայում ՀԱՊԿ անդամ-երկրների ընդունած հայտարարության մեջ: Թեման՝ news.am, tert.am կայքերում:
  • Մոսկվայում ՝ ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում ստորագրվել է թվով 23 փաստաթուղթ, որոնք միտված են հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, կազմակերպության ներուժի մեծացմանը, ռազմական ու ռազմատնտեսական համագործակցության խորացմանը: Թեման՝  news.amtert.ampanorama.ampanarmenian.net կայքերում:
  • ՀԱՊԿ անդամ-պետության՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է.  «Անհրաժեշտ է արագացնել ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի ձևավորման գործընթացը՝ դրանց մասնակցության հեռանկարները աշխարհի տարբեր ծայրերում հակամարտության իրավիճակներում ՄԱԿ-ի մանդատի համաձայն ապահովելու նպատակով»:

«ԱՄՆ-ն բոլոր միջոցները կձեռնարկի՝ Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելը կասեցնելու համար»,- CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան:

Այսօր տարածվել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է ռուսական արտադրության նոր՝ փոքր հեռահարության հակահրթիռ, որն ունակ է աննախադեպ մեծ արագություններ զարգացնել ու պայմանական թիրախը խոցել է անհրաժեշտ ժամանակահատվածում: 53Т6 տիպի հրթիռը համալրում է А-135 համակարգը, որը ապահովում է Մոսկվայի հակահրթիռային պաշտպանությունը: Բացի 68 հատ 53Т6 հակահրթիռներից, համակարգը բաղկացած է նաև 32 հատ 51Т6 հրթիռներով և Дон-2Н ռադիոտեղորոշման կայանով: Թեման՝ panarmenian.nettert.amnews.am կայքերում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *