2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 260,8 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության արտադրանք։ Դա 194%-ով գերազանցում է 2019 թ․ ցուցանիշը՝ 88,7 մլրդ դոլար։
Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի արտահանողների խորհրդի պաշտոնական կայքում հրապարկված զեկույցից, ըստ որի՝ անցյալ տարի թուրքական պաշտպանական և ավիացիոն արտադրանքի ներկրմամբ առաջատարն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն է՝ 784,2 մլրդ դոլար ցուցանիշով, ինչը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4%-ով։
Նշենք, որ ամենայն հավանականությամբ, Ադրբեջան արտահանված պաշտպանական և ավիացիոն արտադրանքի մեջ են մտնում սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում օգտագործված թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև Kargu տեսակի մահապարտ ԱԹՍ-ները։