Բելառուսը 4 միավոր Սու–30ՍՄ կստանա 2022 թվականին

«Իրկուտ» գործարանը Բելառուսի ԶՈւ–ին 4 միավորից կազմված Սու–30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը կփոխանցի 2022 թվականի հոկտեմբերին։

Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ կայքը։

Բելառուսը իր ավիապարկի ՄիԳ–29 կործանիչները փոխարինելու նպատակով 2017 թվականին 12 միավոր Սու–30ՍՄ կործանիչներ գնելու պայմանագիր էր կնքել «Իրկուտ» գործարանի հետ։

Պայմանագրով նախատեսված կործանիչների առաջին 4 միավորից կազմված խմբաքանակը Բելառուսը ստացել էր 2019 թվականի նոյեմբերին։

Բելառուսի ԶՈւ Սու-30ՍՄ
Բելառուսի ԶՈւ Սու-30ՍՄ

Հետխորհրդային տարածքում բացի Ռուսաստանից ու Բելառուսից, Սու–30ՍՄ կործանիչներով զինված են Հայաստանի ու Ղազախստանի զինված ուժերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *