Թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների սերիական արտադրությունը սկսվել է․ Baykar Savunma

«Բայրաքթար ՏԲ 2» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Բայքար» (Baykar) ընկերությունը սերիական արտադրության է դրել Աքընջը (Akıncı) տեսակի նոր հարվածային ԱԹՍ֊ները։ Դրանք շուտով կհանձնվեն Թուրքիայի ԶՈւ սպառազինությանը։

Այս մասին այսօր հայտարարել է «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարը, փոխանցում է թուրքական իշխանամետ «Հյուրիեթ» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ այս ԱԹՍ֊ի առաջին փորձնական թռիչքը եղավ 2019թ. վերջին, իսկ մինչ այդ դրա վրա փորձարկվել էին Ուկրաինայում հիմնադրված թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչներով։

ԱԹՍ-ի մշակումը սկսվել է 2017թ. մայիսից: Այն սկզբնապես նախատեսվում էր գործարկել «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) մշակած PD 220 շարժիչով։

«Աքընջը» հարվածայնի ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը.

  • Թևերի բացվածքը՝ 20 մ;
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ;
  • Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ;
  • Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ;
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժ;
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ ~12 կմ։

ԱԹՍ-ին կարող է կցվել 6 հրթիռ։ Հնարավոր հրթիռներն են՝ «MAM-L», «MAM-C», «BOZOK», «CİRİT», «SOM-A», «LGK», «HGK», «KGK»։ Սրանք բոլորը թուրքական տարբեր ընկերությունների արտադրանքներ են։

«Աքընջը» ԱԹՍ֊ի մարտավարատեխնիկական բնութագիրը

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *