Հայկական զինուժի կորուստները 2020թ․ սեպտեմբերի 1–26. Razm.info

2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև պատերազմի սկզբի նախորդ օրը՝ 26-ը ներառյալ, Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 5 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։

Մարտական

 Պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանը զոհվել է հակառակորդի կրակից սեպտեմբերի 16-ին։

Ոչ մարտական

Պայմանագրային զինծառայող Համլետ Ամիրխանյանը մահացել է սեպտեմբերի 1–ին դժբախտ պատահարից։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

 Սպա Նունե Ավետիսյանը մահացել է սեպտեմբերի 16-ին վթարից։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

 Պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Դանիելյանը մահացել է սեպտեմբերի 20-ին հիվանդության պատճառով։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

 Պայմանագրային զինծառայող Ֆատո Ալոյանը մահացել է սեպտեմբերի 21-ին հիվանդությունից։ Զինծառայողի մահվան մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել դատախազություն ուղարկած հարցման պատասխանից։

ՄարտականՈչ մարտական
Հունվար06
Փետրվար07
Մարտ12
Ապրիլ02
Մայիս14
Հունիս08
Հուլիս61
Օգոստոս011
Ընդհանուր841

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *