2020թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 26-ը ներառյալ Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 48 կորուստ, որից 18-ը մարտական, 30-ը՝ ոչ մարտական։ Նշենք, որ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ կորուստներն այս նյութում հաշվված չեն։
Ադրբեջանի ԶՈւ Razm.info֊ին հայտնի դարձած կորուստները 2020թ․ հունվար 1–ից սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում․
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Անհայտ |
Հունվար | 1 | 3 | 2 |
Փետրվար | 2 | 2 | 1 |
Մարտ | 2 | 3 | – |
Ապրիլ | – | 3 | – |
Մայիս | – | 7 | – |
Հունիս | – | 2 | 1 |
Հուլիս | 12 | 4 | – |
Օգոստոս | – | 3 | – |
Սեպտեմբեր | 1 | – | – |
Ընդհանուր | 18 | 27 | 4 |
Սեպտեմբեր ամսին, մինչև պատերազմի մեկնարկը, մենք արձանագրել էինք 1 կորուստ։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնում էր, թե Տավուշ-Թովուզ ուղղությամբ հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 1982թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մամմադով Էլշան Ալի օղլուն (Məmmədov Elşən Əli oğlu): Ուշագրավ էր, որ այդ հայտարարությունը տարածվել էր ադրբեջանական լրատվամիջոցներում դեպքից ընդամենը 2 ժամ անց, ինչը բավականին անսովոր էր, քանի որ Ադրբեջանի ՊՆ-ն սովորաբար հակված է թաքցնել իր կորուստները, այլ ոչ թե այդքան օպերատիվ հայտնել դրանց մասին։
Ենթադրելի է, որ Ադրբեջանում փորձում էին արհեստական տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը սադրում է՝ մեկ շաբաթ անց պատերազմի մեկնարկը հայկական կողմի վրա բարդելու նպատակով։
2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ընթացած պատերազմի ընթացքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ մոտ 2900 կորստի մասին, Ադրբեջանի ՊՆ֊ն պաշտոնապես հայտնել է 2855 անուն, կան նաև անհետ կորածներ, որոնց մարմինները դեռևս որոնման փուլում են։
Պատերազմի կորուստները և հետպատերազմական շրջանում 2020թ. կորուստները կներկայացնենք ավելի ուշ։