Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այս պահին ծառայության մեջ չէ. APA

Ըստ ադրբեջանական իշխանամետ APA լրատվակայքի տեղեկությունների՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովն առողջական լուրջ խնդիրներ ունի, Մոսկվայում սրտի բաց վիրահատություն է տարել։

Ադրբեջանի ՊՆ֊ից լրատվամիջոցի հարցմանը պատասխանել են, որ այս պահին Սադիգովը զինծառայության մեջ չէ, զորացրվել է։ ԳՇ նոր պետ նշանակելու մասին տեղեկություն առայժմ չկա։

Նշենք, որ Սադիգովը սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո հանրությանը չէր երևացել, նա նաև ներկա չէր դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսին։ Ոչ պաշտոնական թելեգրամյան ալիքներում տեղեկություններ էին շրջանառվում, թե Սադիգովը խնդիրներ է ունեցել թուրք զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր պատերազմի ընթացքում Ադրբեջանում էին, և նրանց պահանջով հեռացվել է պաշտոնից։

Հավելենք, որ Նեջմեդդին Սադիգովն այս պաշտոնը զբաղեցնում էր 1993թ֊ից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *