Օրվա ամփոփում. Մահացած զինծառայողը գործուղման մեջ էր: Ֆրանսիական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը

Դեկտեմբերի 19-ի հրապարակումների համաձայն՝ բռնցքամարտիկ զինծառայող է մահացել, ով դեկտեմբերի 11-ից գործուղվել էր Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիա: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցելէ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին:

  • Մահացած բռնցքամարտիկ-զինծառայողը Մհեր Հակոբյանն էր, ով 2011թ. դեկտեմբերի 11-ից 2012թ. հունվարի 30-ը գործուղման մեջ է եղել Բռնցքամարտի ֆեդերացիա, իսկ դեկտեմբերի 15-ին Մհերը առողջական խնդիրներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: ՊՆ-ի քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Թեման նաև՝ news.am, tert.am, pamorama.am կայքերում:
  • ՀԱՊԿ նիստի օրակարգում են եղել հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմական, ռազմա-տնտեսական և ռազմա-տեխնիկական համագործակցության օպտիմալացման հարցերը: Թեման՝ panorama.am, news.am կայքերում:

Միջազգային լուրերից.

 Դեկտեմբերի 19-ին Ադրբեջանում զինվոր է ծանր վիրավորվել: Ադրբեջանը Ուկրաինայից գնել է 27 ինքնաթիռ և 12 ուղղաթիռ: Ադրբեջանում անհանգստացած են խուլերին ու հաշմանդամներին բանակ զորակոչելու փաստով:  Իրանցի գեներալը Ադրբեջանից պատասխան է պահանջում: Ֆրանսիական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Իրանը դիմավորում է սեփական արտադրության էսմինեցը:

 

  • Ադրբեջանում զինծառայողը ականի վրա կանգնելու հետանքով պայթել է և ծանր վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել Աղդամի հատվածում և լրատվամիջոցը ենթադրելու առիթ է տալիս, որ զինվորը, հավանաբար, փորձել է անցնել հայկական սահմանը:
  • Ադրբեջանն Ուկրաինայից գնել է 27 ինքնաթիռ և 12 ուղղաթիռ: Հատկանշական է, որ ուկրաինական արտադրության ուղղաթռիների երկրորդ խոշոր գնորդը Վրաստանն է:
  • Ադրբեջանում իրավապաշտպան կազմակերպություններն անհանգստացած են հիվանդ զինվորների զորակոչով, ովքեր զորամասերում բացասական վերաբերմունքի են արժանանում և դա ավարտվում է ինքնասպանությամբ կամ ծաղրողների նկատմամբ հաշվեհարդարով:
  • Իրանի ոստիկանության սահմանապահ ծառայության հրամանատար գեներալ Հոսեյն Զոլֆաղարին հայտարարել է, որ ադրբեջանցի սահմանապահները ոչ միայն հատել են Իրանի սահմանը, այլև իրանցի զինծառայողի են սպանել և պետք է պատասխան տան այդ արարքի համար:

Իրանական ռազմաարդյունաբերության ուժերով կառուցված դեռևս միակ՝ 94 մետր երկարությամբ և 1400 տոննա կշռող Jamaran էսմինեցը և զրահապատ BandarAbbas մոտորանավակը 70-օրյա հերթապահությունից հետո վերադարձել են Բանդար-Աբաս բազա: Էսմինեցը և մոտորանավակը ապահովում էին Իրանի առևտրական նավագնացությունը Հնդկական օվկիանոսում:

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հաղորդել է, որ Ֆրանսիային պատկանող C-160 տիպի ռազմատրանսպորտային ինքնաթիռը Դաթչա թերակղզու հարավ-արևմտյան մասում 3 րոպեով խախտել է Թուրքիայի օդային տարածքը, որի առնչությամբ Թուրքիան պարզաբանում է պահանջել Ֆրանսիայից: Թեման նաև՝ panarmenian.net-ում: Նշենք, որ օրերս թուրք-ֆրանսիական հարաերությունները փոքր-ինչ լարված են, քանի որ Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը և Անկարան սպառնացել է Փարիզից հետ կանչել իր դեսպանին:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *