Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 2013 թվականի հուլիսի 5-ին ՊՆ զորամասերի մեկում հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Լալազարյանին և Անահիտ Հայրապետյանին:
Ընդունելությանը մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալ Նազարյանը, ՊՆ քննչական ծառայության պետ Հարությունյանը և ՊՆ աշխատակազմի ղեկավար Հայրապետյանը:
Պաշտպանության նախարարն իր ցավակցական խոսքն է հայտնել մահացած զինվորի ծնողներին և հավաստիացրել, որ ՊՆ քննչական ծառայության և ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությամբ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:
Շարքային Լալազարանի ծնողները հայտնել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաև ՊՆ իրավապահ մարմիններին և իրենք ևս կաջակցեն նախաքննությանը, փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը։