Հունվարի 23-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և բարձրաստիճան այլ զինվորականներ ներկա են գտնվել BMC ընկերության արտադրած զրահամեքենաների ցուցահանդեսին, որի ավարտին Թուրքիայի զինված ուժերին է փոխանցվել տեղական արտադրության 3 միավոր արդիականացված T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգ։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը։
Նշենք, որ այս ինքնագնաց հրետանային համակարգը հարավկորեական արտադրության K9 Thunder ԻՀՀ-ի՝ Թուրքիայում արտոնագրով հավաքվող տարբերակն է:
T-155 Fırtına հաուբիցի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Մարտական զանգված – 47-56 տ (ըստ տարբեր աղբյուրների)
- Երկարություն – 12մ
- Լայնություն – 3.4-3.5մ
- Բարձրություն – 3.43մ
- Անձնակազմ – 5 (հրամանատար, վարորդ, հրետաձիգ, 2 լիցքավորող)
- Հիմնական զենք – 155մմ Լ52 թնդանոթ
- Լրացուցիչ զենք – 12.7մմ գնդացիր
- Առավելագույն հեռահարություն – 30-40կմ
- Զինամթերքի պաշար – 48 արկ
- Շարժիչ – MTU-881 KA 500 դիզելային, 1000 ձիաուժ
- Արագություն – 66կմ/ժ
Ըստ միջազգային “Military Balance 2020” զեկույցի՝ Թուրքիայի զինված ուժերի զինանոցում առկա է մինչև 310 միավոր T-155 Fırtına հաուբից։