Ռուսաստանը Մյանմային ԱԹՍ–ներ ու ՀՕՊ համակարգեր կմատակարարի

Ռուսաստանն ու Մյանման «Պանցիր-Ս1» ՀՕՊ համակարգերի, «Օրլան-10Ե» ԱԹՍ–ների և ռադիոլոկացիոն կայանների գնման համաձայնագիր են ստորագրել։ Կողմերը նաև ստորագրել են թռիչքների անվտանգության համաձայնագիր։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Մյանման ու Ռուսաստանը այս պահին ունեն 6 միավոր Սու-30ՍՄԷ կործանիչների գնման պայմանագիր, որն ընթացքի մեջ է։ Իսկ 2001 թվականից Ռուսաստանը Մյանմային փոխանցել է 30 միավոր ՄիԳ-29 կործանիչ, 12 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ, 10 միավոր Մի-24 և Մի-35Պ հարվածային ուղղաթիռ, 8 միավոր «Պեչորա-2Մ» ԶՀՀ, ռադիոլոկացիոն կայաններ ու զրահատեխնիկա։

Նշենք, որ այժմ աշխատանքային այցով Մյանմայում է գտնվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

2018 թվականին կողմերը ստորագրել էին համաձայնագիր, որով երկու երկրների նավերի մուտքը նավահանգիստներ ավելի հեշտանում էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *