Այսօր՝ հուլիսի 11-ին, Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Թուրքիայի ռազմարդյունաբերության նախարարության պատվիրակությանը։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երկկողմ հանդիպմանը ներկա էին նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշքունը և ռազմական կցորդ Յուջել Քարայուզը։
Կողմերը քննարկել են հիմնականում ռազմաարդյունաբերական ոլորտում երկու երկրների միջը համագործակցության զարգացման հեռանկարները։
Նշենք, որ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս մայիսի 7-10-ը Ստամբուլում կայացած IDEF-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, որին Ադրբեջանը մասնակցում էր առանձին տաղավարով։