Ադրբեջանում զինվոր է վիրավորվել

Այսօր՝ հուլիսի 11-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի բանակում նոր վիրավոր կա։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ 19-ամյա զինծառայող Շամսեդդին Արզու օղլու Իսքենդերովը վիրավորվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակից։

Ըստ ՊՆ-ի նախնական վարկածի՝ զինվորը վնասվածք է ստացել որովայնի հատվածում՝ զենքի նկատմամբ անզգույշ վերաբերմունքի պատճառով։

ադրբեջանական բանակ

Նշենք, որ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ չի հիշատակվում՝ երբ և ԱՀ ԶՈւ որ կորպուսում կամ որ շրջանի զորամասում է եղել միջադեպը։

Գիտենք միայն, որ վիրավոր զինծառայողին տեղափոխել են Քյուրդամիրի կենտրոնական շրջանային հիվանդանոց. նրա վիճակը ներկայում գնահատվում է բավարար։

Հավելենք, որ Շամսեդդին Արզու օղլու Իսքենդերովը զորակոչվել էր Բարդայի շրջանից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *