Ճանոպիայի կառավարության հայտարարած կործանիչների «F-X» մրցույթում հաղթող է ճանաչվել «Լոքհիդ Մարտին» ընկերության «F-35A» կործանիչը։ «F-35A»-ից բացի մրցույթին մասնակցւոմ էին նաև «Բոինգի» «F/A-18E/F Սուպեր Հորնեթ» և «Եվրոֆայթերի» «EF-2000 Тайфун» կործանիչները։
Ի սկզբանե Ճապոնիան ցանկություն էր հայտնել ձեռք բերել ամերիկյան մեկ այլ` «F-22A» կործանիչը, որոնք փոխարինելու էին արդեն հնացած «F-4» կոծանիչներին, սակայն ԱՄՆ Կոնգրեսը արգելում է այդ կործանիչի արտահանումն ընդհանրապես։ Այդ պատճառով Ճապոնիայում որոշել էին մրցույթ անց կացնել։ Դրան զուգահեռ Ճապոնիան նաև աշխատանքներ է տանում 5-րդ սերնդի սեփական կործանիչ ստեղծելու ուղղությամբ։
Գործարքի վերջնական արժեքը դեռևս չի նշվում, բայց հայտնի է, որ խոսքը 42 կործանիչների մասին է, այսինքն` խոսքը 4 կամ ավելի միլիարդ դոլարի մասին է։