Ադրբեջանի սահմանապահ ծառայության ջոկատը նոր ռազմական հանդերձավորում ունի

Ադրբեջանի արագ արձագանքման ջոկատը նոր ռազմական հանդերձավորում է ստացել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։։

Սահմանապահ ծառայության ռազմական ուսումնարանի ավարտական արարողության ժամանակ Ադրբեջանի հանրապետության Սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևն իր խոսքում նշել է, որ ամերիկյան արտադրության A-TACS (Advanced Tactical Concealment System) ռազմական հանդերձավորումը կիրառվում է ՆԱՏՕ անդամ մի շարք երկրներում։

Հավելենք նաև, որ A-TACS (Advanced Tactical Concealment System) հանդերձավորումը  կուրսանտների կողմից ցուցադրվել է ուսումնարանի հանդիսավոր արարողության ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *