Թուրքիայի միջերկրածովյան Այդըն նահանգի Սյոքե շրջանում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել, տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը։
Ինքնասպանություն գործած 26-ամյա զինծառայողի ամբողջական անունը չի հրապարակվում. նշվում է միայն նրա անվան և ազգանվան սկզբնատառերը՝ Ռ.Յ.։
Ռ.Յ.-ն ինքնասպան է եղել հուլիսի 10-ին՝ կախվելով ծառից։
Զինծառայողը պարտադիր զինվորական զինծառայության էր մեկնել Կեսարիայից (Կայսերի) և ծառայում էր արդեն ութ ամիս։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, պարզվում է ինքնասպանության դրդապատճառները։
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցներում երկրի զինված ուժերում ոչ բոլոր սպանությունների, ինքնասպանությունների և մահվան դեպքերի մասին են տեղեկություններ տեղ գտնում։
Հավելենք նաև, որ 2012 թվականին Թուրքիայի զինված ուժերում 69 զինծառայող է ինքնասպան եղել։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 7-13 | Թուրքագիտական պորտալ