Ադրբեջանին է հանձնվել 2 գերի. Մուրադով

Դեկտեմբերի 28-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ԼՂ հակամարտության կողմերի միջև գերիների փոխանակման շրջանակներում Ադրբեջանին է հանձնվել 2 գերի։ Իսկ Հայաստան է վերադարձել 4-ը։

Այս մասին, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ի ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարության կետերից մեկով նախատեսված է զոհվածների մարմինների և գերիների փոխանակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *