4 հայ գերի վերադարձվել է Հայաստան. Ավինյան

Դեկտեմբերի 28–ին Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերի վերադարձվել է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ չի նշվում՝ վերադարձողները զինծառայողներ են, թե քաղաքացիականներ։

«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք, որ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն ավարտված չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *