Ղազախստանը հերթական Սու-30ՍՄ կործանիչներն է ստացել

Ռուսաստանը Ղազախստանին է մատակարարել պայմանագրով նախատեսված Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը։ Մատակարարված կործանիչների քանակը չի նշվում, սակայն հրապարակված լուսանկարներից ենթադրելի է դառնում, որ դրանք չորսն են՝ 19, 20, 21, 22 կողային համարներով: Այս մասին դեկտեմբերի 23-ին  տեղեկացնում է  Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքը։

Այսպիսով՝ Ղազախստանն ունի նվազագույնը 20 Սու-30ՍՄ պատվիրած 24-ից։

2020-ի աշնանը Ղազախստանը ստացել էր 01, 02, 03, 04 համարներով, 2020-ի սկզբին՝ 14, 15, 16, 17 համարներով, 2019-ին՝ 09, 10 և 11 և 12 կողային համարներով ինքնաթիռները, 2017-ի դեկտեմբերին՝ 07 և 08 համարներով կործանիչները, իսկ 2016-ի վերջին՝ 05 և 06 համարներովը։

Ղազախստանին մատակարարված Սու-30ՍՄ կործանիչներից մեկը
Ղազախստանին մատակարարված Սու-30ՍՄ կործանիչներից մեկը

Ղազախստանի պաշտպանության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության կայքից պարզ է դառնում, որ Ղազախստանին մատակարարումները հաշվարկվում են ռուսաստանյան ներքին գներով։

Ինքնաթիռներն արտադրող «Իրկուտ» կորպորացիայի փոխտնօրեն Սերգեյ Տրետյակի խոսքերով՝ ՀԱՊԿ շրջանակներում տեխնիկան վաճառվել է Ռուսաստանի զինված ուժերի համար գործող գներով։ 

Ոլորտը լուսաբանող հայտնի լրագրող, լուսանկարիչ Գրիգորի Բեդենկոն 2015–ին գրել էր, որ «Իրկուտի» հետ պայմանագիրը ներառում է նաև ղազախ օդաչուների պատրաստումը, տեխնիկական հսկողությունը, սպասարկումը։ 

Նախկինում Ղազախստանը 24 միավոր կործանիչ գնելու տարբեր պայմանագրեր է կնքել․

2014-ին 5 մլրդ ռուբլի արժողությամբ պայմանագիր է կնքվել, որով մատակարարվել է 01, 02, 03, 04 կողային համարներով 4 կործանիչ (յուրաքանչյուր միավորը Ղազախստանին արժեցել է մոտ 34–35 մլն դոլլար)։ 2015-ի գարնանը մատակարարումն ավարտվել է։

Իսկ 2015 թ․ վերջին կնքվել է նոր պայմանագիր, որով Ղասախստանը ձեռք է բերել ևս 8 միավոր Սու-30ՍՄ՝ 10 մլրդ ռուբլով, կամ մոտ 20 մլն դոլլար յուրաքանչյուր ինքնաթիռի համար։ 

2017-ի օգոստոսին կողմերը ևս մեկ պայմանագիր են կնքել՝ 12 միավոր Սու-30ՍՄ-ի, որոնցից 8 կործանիչը պետք է մատակարարվեր 2019-2020 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *