Դեկտեմբերի 23-ի դրությամբ մարտի դաշտից որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1061 մարմին։ Միայն դեկտեմբերի 22-ին Շուշիի, Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում հայտնաբերվել է 14 զինծառայողի մարմին։
Այս մասին հայտնում է «Այսօր» լրատվակայքը՝ վկայակոչելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակին։
Դեկտեմբերի 23-ին աշխատանքները տարվելու են 3 ուղղությամբ՝ Հադրութի, Ջաբրայիլի և Մարտունու։ Դեկտեմբերի 16-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 892 զոհված զինծառայողի մարմին: