Շանլըուրֆայի նահանգապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին Սիրիայի Ռաս ուլ Այն շրջանում քուրդ զինյալների կողմից կազմակերպված հարձակման հետևանքով սպանվել է թուրքական Ժանդարմերիայի 2 զինծառայող, ևս ութը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ ռումբերով բեռնված մեքենան պայթեցվել է ոստիկանական բաժանմունքի մոտակայքում։
Հիշեցնենք, որ սիրիական Ռաս ուլ Այնում թուրքերը վերահսկողություն էին սահմանել 2019 թ. հոկտեմբերին իրականացված «Խաղաղության ակունք» (թրք.՝ Barış pınarı harekâtı) ռազմագործողության արդյունքում: