Էրդողանը դեկտեմբերի 9-10-ը կայցելի Բաքու

Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, պաշտոնական այցով Բաքու կմեկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով կմասնակցի նաև դեկտեմբերի 10-ին Բաքվում կայանալիք զորահանդեսին։

Բաքու այցի ընթացքում Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում են քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը, հրադադարի պահպանումը, ռուս֊թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի մանրամասները, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունները։ Այս մասին հայտնում է թուրքական պետական TRT հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում կայանալիք զորահանդեսին մասնակցելու են նաև թուրք զինծառայողներ։ Նրանց մասնակցությամբ զորահանդեսի փորձերի տեսանյութերը տարածվել էին ավելի վաղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *