Թուրք զինծառայողները ևս մասնակցելու են Ադրբեջանի դեկտեմբերի 10-ի զորահանդեսին

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են դեկտեմբերի 10-ին կայանալիք զորահանդեսի փորձերն ու նախապատրաստությունները։ Այսօր համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, որ զորահանդեսի փորձերին մասնակցում են նաև թուրք զինծառայողներ։

Նշենք, որ Ադրբեջանում դեկտեմբերի 10-ի զորահանդեսին պատրաստվում են ներկայացնել նաև իրենց ձեռքը ընկած հայկական զինտեխնիկան։ Դրանց ներկայացմամբ տեսանյութեր ևս տարածվել են այս օրերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *