Թուրքիայի ժանդարմերիան քրդերի դեմ նոր ռազմագործողություն է սկսել

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի Ժանդարմերիան Բիթլիս նահանգում քուրդ զինյալների դեմ սկսել է «Կայծակ- 16 Սեհի անտառներ» (թրք․՝ Yıldırım-16 Sehi Ormanları) ռազմագործողությունը։

Այս մասին, թուրքական պաշտոնական TRT Haber լրատվականի փոխանցմամբ, հայտնել է Ժանդարմերիայի Բիթլիսի նահանգային հրամանատարությունը։ Նշվում է, որ գործողությանը ներառված է Ժանդարմերիայի և Ոստիկանության 153 օպերատիվ թիմ՝ 2571 հոգանոց անձնակազմով։

Նշենք, որ Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Գործողությունների մասշտաբները հիմնականում ընդգրկում են Թուրքիայի արևելքն ու հարավ-արևելքը: Իսկ 2020 թ․ հուլիսի 13-ից մեկնարկած «Կայծակ» (թրք․՝ Yıldırım) գործողությունների արդյունքում պաշտոնապես հայտարարվել է 148 զինյալի չեզոքացման և նրանց հետ համագործակցող 77 անձի ձերբակալման մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *