«Lockheed Martin»-ը ավարտել է «F-22» կործանիչների արտադրությունը (ֆոտո)

«Lockheed Martin» ընկերության Մարիետայի (Ջորջիա) գործարանից դուրս է բերվել սերիական վերջին, 187-րդ «F-22A» կործանիչը։ Ինքնաթիռը ռազմաօդային ուժերին կհանձնվի արդեն հաջորդ տարի։ Ընդ որում ընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռի արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական շղթան պահպանվելու է, որպեսզի հետագայում անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի վերսկսել «F-22»-ի թողարկումը։

«F-22»-ը 5-րդ սերնդի միակ կործանիչն է, որը սպառազինության է ընդունվել։ Ի սկզբանե ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսել էին գնել 750 այդպիսի մեքենա, սակայն ծախսերի աճին զուգընթաց ստիպված եղան կրճատել պատվերը սկզբում մինչև 300, իսկ հետո մինչև 187։ Եվս 8 ինքնաթիռ կառուցվել էին մինչ սերիական արտադրություն սկսելը, իսկ 4 ինքնաթիռ, այդ թվում` 3 սերիական, կործանվել են։

Աղբյուր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *