Սիրիայի Աֆրին շրջում թուրք զինծառայող է սպանվել

Դեկտեմբերի 3-ին Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ԶՈւ իրականացրած «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության շրջանում քուրդ զինյալների հետ բախման արդյունքում սպանվել է թուրք զինծառայող։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ սպանվածը հետևակի մասնագիտացված սերժանտ Մեհմեթ Ալթունն է։

Հիշեցնենք, որ Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ Թուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը (թրք.՝ Zeytin dalı harekâtı) սկսվել էր 2018 թ. հունվարի 20-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *