Դեկտեմբերի 1-ին զոհվել է ՊԲ երկու զինծառայող

Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.):

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջից։ Հայտարարության մեջ նշվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *