Թուրքիան ու Ռուսաստանն ավարտել են համատեղ կենտրոն ստեղծելու բանակցությունները. Թուրքիայի ՊՆ

Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավարտվել են, կնքվել է համաձայնագիր:

Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն, ռուսական կողմն առայժմ միայն տարածում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունը:

Նշվում է, որ կենտրոնը ամենակարճ ժամկետում սկսելու է իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո թուրքական կողմը հայտարարում էր, որ Արցախում թուրքական զորք է տեղակայվելու, սակայն ռուսական կողմը դա հերքում էր` նշելով, որ թուրքական զորք կլինի միայն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք մշտադիտարկման կենտրոնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *