Թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ֊ները Ուկրաինայում և Կատարում ներգրավել են տարբեր զորավարժությունների։ Ուկրաինայում տեխնիկական խնդիրների սպասարկման համար հատուկ անձնակազմ է ուղարկվել։
Այս մասին թուրքական “Military Science & Intelligence” ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է ԱԹՍ-ներն արտադրող Baykar ընկերության տնօրեն Հալյուք Բայրաքթարը։
Ըստ նրա՝ այս պահին Թուրքիայի ցամաքային, ռազմածովային ուժերի, ժանդարմերիայի հրամանատարության ու Անվտանգության գլխավոր տնօրինության և Ազգային հետախուզության ծառայության կազմում ընդհանուր առմամբ 118 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ կա։
Բայրաքթարի հայտարարություններից պարզ է դառնում, որ հարվածային այս ԱԹՍ-ները տրվել են նաև կառավարությանը, օրինակ՝ գյուղատնտեսության և անտառատնտեսության նախարարությունը, որ դրանք ներգրավում է անտառային տարածքների դիտարկման համար:
Ընկերության տնօրենը նաև նշել է, որ այս պահին Թուրքիայի հյուսիսարևմտյան Չորլուի ավիաբազայում իրականացվում են մեկ այլ ԱԹՍ-ի՝ Akıncı-ի, փորձնական թռիչքները։ Այս ԱԹՍ-ներն այժմ արտադրվում են 2019թ․ օգոստոսին Ուկրաինայում հիմնադրված թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչներով, որն ԱԹՍ–ի վրա փորձարկվել էր 2019թ. նոյեմբերին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմում ներգրավել են նաև թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ֊ներ, որոնց գնման մասին Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են միայն պատերազմի ընթացքում։ Հայտնի չէ՝ քանի միավոր ԱԹՍ է վաճառվել Ադրբեջանին մինչ այժմ։