Աշխատանքից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Այս մասին այսօր անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպմանն ասել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, երբ ծնողները պահանջում էին Բալայանի հետ հանդիպում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին աշխատանքից ազատվել էր ՊՆ Դավիթ Տոնոյանը։ Նրան պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը։