Գնդապետ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել. զինդատախազություն

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ գրանցված փոխհրաձգության փաստի առթիվ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 9-ին Արտակ Էմիլի Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել` քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար:

Գնդապետ Արտակ Բուդաղյան

Գնդապետ Արտակ Բուդաղյան

Գնդապետ Բուդաղյանի նկատմամբ նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ զինվորական դատախազությունը։

Նշենք, որ գնդապետ Բուդաղյանը ՊԲ զորամասերից մեկի հրամանատարն է։ Հունիսի 1-ի փոխհրաձգությունից հետո վերջինս ծանր վիճակով տեղափոխվել էր Երևանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *