Ամենակարճ ժամկետում թուրքական զորքը կմեկնի Ադրբեջան. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարությունը արդեն ավարտել է նախապատրաստական աշխատանքները: Զորքն ամենակարճ ժամկետում կմեկնի Ադրբեջան:

Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերություն այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, հայտնում է «Հյուրիեթ» պարբերականը:

Հիշեցնենք, որ Ադրբեջան զորք ուղարկելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի որոշումը խորհրդարանը հաստատեց նոյեմբերի 17-ին, նախագիծը խորհրդարանին ներկայացվել էր նոյեմբերի 16-ին:

Նախատեսվում է զորքն Ադրբեջան ուղարկել 1 տարի ժամկետով: Թուրքական կողմը շարունակ պնդում է, որ «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում» ստեղծվելու է համատեղ կենտրոն, որտեղ, Ադրբեջանի որոշմամբ, տեղակայվելու են ռուս-թուրքական համատեղ ուժեր, սակայն ռուսական կողմը պարբերաբար հերքում է այս տեղեկությունը` նշելով, որ թուրքական զորքը տեղակայվելու է միայն Ադրբեջանի տարածքում ստեղծվող ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, այլ ոչ Արցախի տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *