Նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նոյեմբերի 20-ին պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա փոխարեն պաշտոնին նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը։

Այս մասին նշված է (1, 2) նախագահի պաշտոնական կայքում։

Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը ՊՆ պաշտոնը կատարել է նաև 1999-2000թթ.։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2018թ. մայիսի 11-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ԱԻՆ պաշտոնը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *