«Պոսեյդոն» ինքնաթիռի փորձարկումներն ավարտվել են

ԱՄՆ ռազմաօդային ուժերն ավարտել են նոր պարեկային P-8A Poseidon («Պոսեյդոն») ինքնաթիռի նախնական գնահատողական-շահագործական փորձարկումները։
Defense Talk պարբերականը հաղորդում է, որ փորձարկումների արդյունքներով՝ ինքնաթիռը ճանաչվել է «օպերատիվ տեսանկյունից պիտանի ու արդյունավետ, պատրաստ ԶՈւ կողմից կիրառվելու»։

Փորձարկումներն ընդհանուր առմամբ ավարտվել են ընթացիկ տարվա հուլիսի 1-ին։ Ինքնաթիռի ստուգման ժամանակ գրանցած բոլոր նկատառումներն ու եզրահանգումները հաշվի են առնվելու P-8A Poseidon-ի սերիական արտադրության ժամանակ։

Նշենք, որ P-8A Poseidon ինքնաթիռների ստեղծմամբ ու արտադրությամբ զբաղվում է ամերիկյան ավիաշինական «Բոինգ» (Boeing) ընկերությունը։ Ներկա դրությամբ վերջինս զինվորականներին է տրամադրել 6 միավոր ինքնաթիռ՝ փորձարկման և 9 միավոր P-8A Poseidon՝ փոքրամասշտաբ արտադրության նպատակով։

P-8A Poseidon ինքնաթիռ

P-8A Poseidon ինքնաթիռ

Հիշեցնենք, որ ըստ 2011-ի հունվարի պայմանագրի՝ առաջին 6 ինքնաթիռների հանձնումը կայացել է ընթացիկ տարվա սկզբին։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ ՌՕՈւ-ն մտադիր է զինվել 117 նոր պարեկային ինքնաթիռներով, որոնք պետք է փոխարինեն հնացած P-3C Orion-ներին։

Հավելենք, որ P-8A ինքնաթիռները ստեղծվել են Boeing 737 ուղևորափոխադիչ օդանավի հիմքի վրա։ P-8A-ն ունակ է բացել մինչև 907 կմ/ժ արագություն՝ հաղթահարելով մինչև 3,7 հազար կմ հեռավորոություն։ Ինքնաթիռը նախատեսված է հականավային պայքարի համար, այն զինված է ռադիոտեղորոշման ու հիդրոակուստիկ սարքերով, ինչպես նաև տարբեր տեսակի տորպեդներով, հրթիռներով ու ականներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *