Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 15.10.2020թ.

Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նախաձեռնել է հարձակվողական գործուղություններ 2-3 ուղղությամբ։ Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ Արաքսի հովտի հատվածում։ Երկուստեք կան կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել հակառակորդին։

Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ, հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ։ Անդադար գրոհ, խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։

Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք զինծառայողների շրջանում կորոնավիրուսով վարակվածներ կան, թե ոչ, ասաց, որ այս լարված մարտերի ընթացքում, եթե դեպքերը կոնկրետ ծանր իրավիճակի չեն հասցնում, չենք էլ կարող ինչ֊որ թեստավորում անել, որովհետև ամբողջ բանակը, ամբողջ զինված ուժերն այս պահին լարված մարտական գործողությունների մեջ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *