Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հայտարարվում է կրակի դադարեցման մասին

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ֊ներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել հետևյալ չորս քայլերի շուրջ․

  • 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
  • Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
  • Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
  • Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությունը բանակցություններից հետո

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *