Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 09.10.2020թ.

Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նորից վերսկսել են նոր թափով, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում այսօր նույնիսկ ավելի շատ մարտական գործողություններ են եղել, քան նախորդ օրը։

Այս մասին այսօր տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ ավելի ծանր և համառ մարտերն, այնուամենայնիվ, ընթացել են հարավային ուղղությամբ։ Միաժամանակ թշնամին այսօր շարունակել է հրետակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ այս պահին Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքից, սակայն ընդգծեց, որ այդ ամբողջ ընթացքում և այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են։

Նա հավելեց, որ իրավիճակը Նախիջևանի հատվածում համեմատաբար հանգիստ է, որևէ մարտական գործողություն չկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *