Տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցն՝ ամփոփ․ 07.10.2020թ.

Այսօր մի քանի անգամ Արցախի քաղաքները, Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և այլ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության և հրթիռակոծության Ադրբեջանի կողմից, կան տուժածներ։

Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ամբողջ սահմանի երկայնքով, հատկապես հարավային ուղղությամբ, այսօր ընթացել են համառ մարտեր, այս պահին էլ շարունակվում են, ճիշտ է մեր ԶՈւ֊ն հաջողություններ ունի, բայց մարտերը ծանր են։

Հովհաննիսյանը նշեց, որ այսօր մինչև կեսօր հակառակորդն ունեցել է 200-260 կենդանի ուժի կորուստ, 60-80 զինտեխնիկա խոցվել էր։ Զգալի թվով զինտեխնիկա էլ սարքին վիճակում մնացել էր մեր զորքերի ձեռքին։

Այսօր հայտարարված 19 զինծառայողները, որոնք փրկվել են կորուստների թվում չեն եղել, եղել են անհետ կորածների մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *