Խոցել ենք հակառակորդի մոտոհրաձգային գումարտակ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «Զինուժը» հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ներկայացվում էր ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացումը։ Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամաս է, որը Razm.info-յի տվյալների համաձայն հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։

«Զինուժ»․ Ադրբեջանական բանակի զինապահեստարանների ոչնչացումը

Հրետանին ներկայացված էր Դ-30 հաուբիցների մարտկոցով։ Ընդհանուր անձնակազմը մոտ 250-300 հոգի։ Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը։

«Զինուժ»֊ի տեսանյութում երևում է, թե ինչպես է ոչնչացվում զորանոցներից մեկը, գարաժը և պահեստը։

Մոտոհրաձգային բազան արբանյակային լուսանկարում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԳՇ պետ Սադիգովը՝ հենց մեր հարվածի տեղում կանգնած

Արբանյակային լուսանկարում հենց այդ բազան է։ Երկրորդ նկարում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը և ԳՇ պետ Սադիգովը հենց մեր հարվածի տեղում կանգնած՝ տարիներ առաջ բազա այցի ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *