Կանադան դադարեցնում է Թուրքիային ԱԹՍ-ների տեխնոլոգիաների մատակարարումը

Կանադան դադարեցնում է Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ ուսումնասիրելու է դրանց` Ադրբեջանից Հայաստանի դեմ օգտագործվելու փաստը:

«Վերջին օրերին պնդումներ եղան այն մասին, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Ես հանձնարարել էի հետաքննել դրանք եւ որոշում եմ կայացնել դադարեցնել արտահանման թույլտվությունը՝ մինչեւ հարցի հետագա ուսումնասիրությունը», – ասել է Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը՝ Կանադայի Արտաքին գործերի նախարարը:

Հիմնականում սա վերաբերվում է WESCAM CMX-15D օպտիկական համակարգին, քանի որ կանադական հենց այս միջոցներն են տեղադրված թուրքական հարվածային ԱԹՍ-ների վրա: Դրանց շնորհիվ Bayraktar TB2 ԱԹՍ-ները ստանում են շատ խորը ու լավ պատկերներ: Վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրապարակվող մարտական գործողություններից տեսանյութերում օգտագործված էին հենց այս համակարգերի տեսագրությունները:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական հեռուստաընկերության եթերում Ադրբեջանի նախագաը Իլհամ Ալիևը հաստատեց, որ Արցախում հայերի դեմ օգտագործվում են թուրքական հարվածային ԱԹՍ-ներ:

Վարդան Մանասյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *