Հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ հանդիսացող Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել Արցախյան հարցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
Երկրների ներկայացուցիչները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին առանց նախապայմանների հրադադար հաստատել և վերադառնալ բանակցությունների սեղան: Հայաստարարությունը տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Ըստ հայտրարության` կոնֆլիկտի գոտում և դրանից դուրս երկու երկրների տարածքում քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը կարող է դառնալ սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Նշվում է, որ կողմերը պատրաստ են իրենց վստահված մանդատով կոչ անել Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին` հիմնվելով արդեն հայտնի միջազգային փաստաթղթերի և սկզբունքների վրա: