Այսօր առավոտյան հակառակորդը, հատկապես հարավային ուղղությամբ, նորից ձեռնարկել էր հարձակման փորձ՝ կիրառելով մեծաթիվ ուժեր, զրահատեխնիկա և այլն։
Այս մասին տեղեկատվական կենտրոնի ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Մեր զորքերը, հրամանատարները մարտավարական հնարամիտ ու գրագետ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել ու հետ շպրտել, մոտ 200֊ից ավել կորուստ են ունեցել միայն այսօր և միայն հարավային ուղղությամբ։
Հովհաննիսյանի պնդմամբ՝ Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիների փախուստ նման բան էլ այսօր կատարվում էր հարավային ուղղությամբ, միայն մեկ տարբերությամբ, որ այսօր տեսանյութ չկա ցույց տալու։