ՊԲ մի շարք զինծառայողներ ներկայացվել են պարգևատրման

Շարքային Կարեն Ալեքսանյանը կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով (ԴԶՀՀ) ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել երկուական ԱԹՍ խոցելու համար։

Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ–ն։

Մայոր Հայասեր Դալլաքյանը, կրտսեր սերժանտ Հրաչ Հայրապետյանը խոցել են 2–ական տանկ, իսկ կրտսեր սերժանտ Աշոտ Եսայանը՝ 2 տանկ և 2 ավտոտեխնիկա, ինչի համար ներկայացվել են «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանի։

Մայոր Միքայել Մովսիսյանն էլ «Արիության համար» մեդալի է արժանացել հակառակորդի 1 տանկ խոցելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *